Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6.75 տոկոս
ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 8.25 %:
04.11.2025
                    
                    
                    Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանը կկանգնի դատարանի առաջ՝ լայնածավալ չարաշահումների մեղադրանքով։ Նա ընդունել է իր մեղքը համայնքի ընդհանուր օգտագործման 65 հողատարածքների, այդ թվում՝ զբոսայգիների, պուրակների, ճանապարհների և հրապարակների ապօրինի օտարման գործով՝ միաժամանակ ամբողջությամբ վերականգնելով համայնքին պատճառված 261 միլիոն դրամի վնասը։
Ինչպես տեղեկացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գուլոյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։ Նա արժեքավոր հանրային տարածքներն ուղղակի վաճառքով կամ կեղծ աճուրդների միջոցով օտարել է տարբեր ֆիզիկական անձանց, ինչի հետևանքով քաղաքացիները զրկվել են համայնքապատկան գույքից օգտվելու իրավունքից։
Քննությամբ նաև հիմնավորվել է, որ նախկին համայնքապետը, քաղաքապետարանի մեկ այլ պաշտոնյայի հետ համատեղ, դիմել է պաշտոնեական կեղծիքների։ Մասնավորապես՝ նրանք ստորագրել և հաստատել են հողատարածքների աճուրդով վաճառքի վերաբերյալ բազմաթիվ կեղծ արձանագրություններ։
Բացի այդ, ըստ կոմիտեի, Գուլոյանը, իր հետ փոխկապակցված անձանց հետ նախնական համաձայնությամբ, զբաղվել է փողերի լվացմամբ։ Նա օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը (հողատարածքները)՝ ձևական գործարքների միջոցով դրանց նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելով։
Նախկին պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման 64 դրվագով, պաշտոնեական կեղծիքի 49 դրվագով, ինչպես նաև փողերի լվացման և այլ հանցանքների համար (ՀՀ նախկին ՔՕ 308-րդ, 314-րդ, 190-րդ և 196-րդ հոդվածներ)։ Կարապետ Գուլոյանն իրեն առաջադրված մեղադրանքն ընդունել է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 40 մլն դրամ գրավ և ՀՀ-ից բացակայելու արգելքը։ Գուլոյանի և ևս 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատախազին՝ դատարան հանձնելու համար։
                                                                            
                                    ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 8.25 %:
04.11.2025
                                                                            
                                    Դա խախտում է ՀՀ օրենսդրությունը։
04.11.2025
                                                                            
                                    Հողատարածքի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 20 միլիոն 592 հազար դրամ է:
04.11.2025