25.10.2025

Գեղամ Նազարյանն ավելի մեծ հրեշ է, քան նույնիսկ Նիկոլը

Չգրված կանոն կա, կարծես, որ զոհված տղերքի որոշ նիկոլամետ ծնողների կարծիքներ գերադասելի է չմեկնաբանել։ Ինքս այդ վարքականոնի մեջ եմ գործել, եւ գործում։


Սակայն ԱԺ-ում որպես ընդդիմադիր հայտնված, իսկ հետո՝ իր նախկին խմբագրության ղեկավարի հովանու տակ հայտնվածի այսօրվա հերթական խայտառակությունը ապացուցում է, որ նա միտումնավոր չարաշահում է իմ եւ ձեր բարեկրթությունը։


Ուստի թող ես առաջինը սա ուղիղ ասեմ։


Այո, Գեղամ Նազարյանն ավելի մեծ հրեշ է, քան նույնիսկ Նիկոլը։


Հասկանալի է, թե ինչ հիմնավորմամբ… չեմ գրում, քանզի դա ինձ ցավ է պատճառում։


Ափսոսում եմ, որ իր նմանը այդ պահին որպես «Հայաստան» դաշինքի պատգամավոր ժամանակին ինձ երաշխավոր է եղել դատարանում։


Վերապրում եմ ՀՓՇ-ի միտինգների արանքում իմ ու Գեղամի դառը եւ по душам առանձնազրույցը ՀՀԿ իմ աշխատասենյակում եւ ափշում, կարկամում ու խելագարվում մարդկային դեգրադացիայի նման ողբերգական ընթացքից: 


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան

Թեմայի այլ նորություններ