18.10.2025

Սթիվ Ուիթքոֆը վերահաստատել է ԱՄՆ-ի հետևողական աջակցությունը խաղաղության օրակարգին

Հոկտեմբերի 16-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ՝ Հոլոքոստի թանգարանում Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին, ինչպես նաև հոկտեմբերի 7-ի երկրորդ տարելիցին նվիրված միջոցառման շրջանակում։


Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը:


Զրուցակիցներն անդրադարձել են օգոստոսի 8-ի համաձայնագրերի ընթացքին և տարածաշրջանային գործընթացներին։


Սթիվ Ուիթքոֆը վերահաստատել է Միացյալ Նահանգների հետևողական աջակցությունը խաղաղության օրակարգին։


Դեսպան Մկրտչյանն իր երախտագիտությունն է հայտնել Սթիվ Ուիթքոֆին՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում ներդրած ջանքերի համար։


 

Թեմայի այլ նորություններ