
Գարեգին Երկրորդը հանդիպել է Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ
Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
16.10.2025Բնակչության շրջանում համացանցային հարթակների թիրախավորմամբ քաղաքացիների համակարգչային տվյալներն առանց օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության մուտքագրելու, փոփոխելու, ոչնչացնելու, ուղեփակելու (մեկուսացնելու) կամ համակարգչի, համակարգչային համակարգի կամ համակարգչային ցանցի աշխատանքի նկատմամբ որևէ այլ եղանակով ներգործելու միջոցով հարձակման դեպքերը վերջին ժամանակահատվածում տարածում են ստացել։
Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ-ից՝ նշելով.
«Մասնավորապես՝ բնակչությունից խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություն կատարելու, բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին ապօրինի տիրանալու, ինչպես նաև տարբեր պետական հաստատությունների աշխատակիցներին, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելու, իրենց ծառայողական լիազորություններից բխող գործողություն կամ անգործություն կատարելուն հարկադրելու և այդ կերպ տեղեկություններ ստանալու դիտավորությամբ, տարբեր պաշտոնատար անձանց անվամբ հերթական բացված տարբեր ինտերնետային հաղորդակցման հավելվածներով (հատկապես WhatsApp հավելվածով) տարվում է տարաբնույթ, իրականությանը չհամապատասխանող գրագրություն։
Նմանօրինակ զեղծարարություններից խուսափելու նպատակով հորդորում ենք դրսևորել զգոնություն։
Նմանատիպ դեպքերը գտնվում են ՀՀ ԱԱԾ մշտադիտարկման տիրույթում, և ենթադրյալ հանցանք կատարած անձանց հայտնաբերելու և օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար իրականացվում են համապատասխան միջոցառումներ»։
Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
16.10.2025ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպան Էվա Սունդքուիսին։
16.10.2025Հոկտեմբերի 16-ի ցերեկը, 17-20-ը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
16.10.2025