Քրիստոսի մոնումենտալ արձանը կդառնա Հայաստանի հավատքի ու միասնության մարմնացում. Սյոնմեզ
Սյոնմեզն այցելել է շինհրապարակ, ինչպես նաև բացառիկ արձանի հեղինակ Արմեն Սամվելյանի արհեստանոց:
04.10.2025Հայաստանի Կոմունիստական կուսակցության` Գյումրի քաղաքի ավագանու խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշել է․
«2025թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, Գյումրի քաղաքի քաղաքապետի հասցեին երկրի վարչապետի կողմից հնչեցրած սպառնալիքները, «քաղաքական գործիքներով» քաղաքական հետապնդումը թեժացնելու խոսույթը՝ ուղիղ հանձնարարական էր իրավապահ մարմիններին՝ քաղաքական հաշվեհարդար սկսելու Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ:
Արձանագրենք, որ երկրի վարչապետի՝ Գյումրու քաղաքապետի դեմ ռեպրեսիաների նոր ալիքը, կապվում է Վարդան Ղուկասյանի արտահայտած քաղաքական դիրքորոշման՝ Հայաստանի և Ռուսաստանի, ոչ թե ցեղասպան Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապերի խորացման հետ:
Հարկ է նշել, որ որպես քաղաքական գործիչ, Վարդան Ղուկասյանն արտահայտել է իր կարծիքը՝ հիմնավորելով այն պատմական փաստերով և մարտահրավերներով:
Ուստի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկրի բարձր ամբիոնից, Գյումրու ընտրված ընդդիմադիր քաղաքապետին ուղղված հրապարակային սպառնալիքը՝ խոսքի, մտքի ազատությունը, այլախոհներին բարոյապես և ֆիզիկապես ոչնչացնելու նպատակ ունի:
ՀՀ վարչապետը պետք է գիտակցի, որ ինքը՝ Գյումրու ՏԻՄ ընտրություններում՝ գյումրեցիների կողմից մերժված, ջախջախված ուժի առաջնորդն է:
Ընտրությունների արդյունքները որևէ մեկի, այդ թվում՝ որևէ պետական մարմնի կողմից չեն վիճարկվել և չէին կարող վիճարկվել:
Մենք դատապարտում ենք Գյումրու քաղաքապետին թիրախավորելու պետական պատվերները, որն իրականացվում է ձախողված, վատահամբավ, արատավոր հակումներ ունեցող ինչ-որ պատգամավորների կողմից:
Հանգիստ թողե’ք
ԳՅՈՒՄՐԻՆ, ԶԲԱՂՎԵՔ ՁԵՐ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԵՎ ԸՆԴՈՒՆԵՔ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»։
Սյոնմեզն այցելել է շինհրապարակ, ինչպես նաև բացառիկ արձանի հեղինակ Արմեն Սամվելյանի արհեստանոց:
04.10.2025Ադրբեջանում պահվող հայ գերիների հարազատները զրկված են այդ հնարավորությունից։ Բաքվում Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց հետո պատանդների հարազատները և մենք չունենք որևէ տեղեկություն մեր հայրենակիցների որպիսության մասին։
03.10.2025Հ.Գ.-ի, Գ.Ա.-ի և Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։
03.10.2025