17.09.2025

Առանձնապես խոշոր չափերով ափիոնի հայտնաբերում Սյունիքում

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հերթական տեղեկությունն օրերս իրացրել են Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի գործընկերների հետ: Արդյունքում ձերբակալվել է Սիսիան քաղաքի բնակիչ 52-ամյա տղամարդ: Նրա վարած «Նիսանը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:


«Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվեց հոգեմետ 28 հաբ:
Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում 52-ամյա տղամարդու տան զննությամբ հայտնաբերվեց ափիոնի նմանվող զանգվածով ապակե տարա:


Արդեն հաջորդ օրը զննվեց նաև տղամարդու ավտոմեքենան: Հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ՝ ավելի քան 350 գրամից ավելի ափիոնանման զանգվածով:


Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներն էլ՝ շարունակվում»,- ասված է հաղորդագրությունում:


 

Թեմայի այլ նորություններ