
Օգոստոսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը հասել է 334 հազար 396-ի
Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%):
17.09.202524News-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ՔՊ կուսակցության վարչությանը գրավոր պահանջ է ներկայացրել, որպեսզի Ալեն Սիմոնյանին հեռացնեն կուսակցությունից։ Այդ մասին նա օրեր առաջ պատմել է Կոտայքի մարզում տեղի ունեցած կուսակցության ժողովի ժամանակ, որին 100-ից ավելի մարդ էր ներկա եղել։
«Սկզբում բոլորս շոկի մեջ էինք, բայց երբ նա պատմեց, թե որն է պատճառը, ելույթից հետո բոլորը սկսեցին ծափահարել։ Երբ Հայկ Սարգսյանը օրենքի նախագիծ է գրել բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու համար, Ալեն Սիմոնյանը ջղայնացել է, քանի որ խաղադրույք ընդունող ընկերությունից ֆինանսական շահ ունի։ Նա սկսել է բացահայտ պատերազմել Սարգսյանի դեմ, վեճը հասել է մինչև Փաշինյանին, Սիմոնյանը պահանջել է նկատողություն տալ Սարգսյանին էթիկայի կանոնները խախտելու համար և կասեցնել օրենքի քվեարկությունը, բայց Փաշինյանը հանձնարարել է կողմ քվեարկել այդ օրենքին։», – 24News-ին փոխանցել է նիստին ներկա անձանցից մեկը, ով նախընտրեց անանուն մնալ։ Հայկ Սարգսյանը նաև տեսանյութեր է ուղարկել կուսակցության բոլոր անդամներին, որտեղ իր ասածները հիմնավորում է փաստերով։
24News-ը կապ հաստատեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ, վերջինս ո´չ հերքեց, ո´չ հաստատեց տեղեկությունը: Խնդրեց` մեզ բացահայտել աղբյուրը, թե ո՞վ է նման տեղեկատվություն տրամադրել: Ապա, երբ մանրամասներ փոխանցեցինք թեմայից, Սարգսյանն ասաց, որ այս պահին աշխատանք է իրականացնում, առաջիկայում վարչության ընտրություններ են և չի ուզում ավել բան ասել, բայց խոստացավ, որ ընտրություններից հետո անպայման կպատասխանի մեր բոլոր հարցերին:
Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%):
17.09.2025Քննարկումների առանցքում լինելու է «Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում․ ամրապնդելով ժողովրդավարությունն ու տարածաշրջանային անվտանգությունը» թեման։
17.09.2025Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, անդրադարձել հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարին:
17.09.2025