6.09.2025

Քաղաքացին Էջմիածնի ռեստորաններից մեկի հետնամասում զենք-զինամթերք է թողել

ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Էջմիածին քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի հետնամասում՝ ծառի տակ, զենք-զինամթերք է թողել:


ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 2 ինքնաձիգ, ատրճանակ, 600 գրամ տրոտիլ, տարբեր տրամաչափի և տարբեր հրազենի 461 փամփուշտ, 4 նռնակ, նռնակի պայթուցիչներ, ինքնաձիգերի փամփշտատուփեր:


«Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,–ասված է հաղորդագրության մեջ։

Թեմայի այլ նորություններ