3.09.2025

Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժած 3 անձ հոսպիտալացվել է. ԱՆ

Այսօր Երևանի Ամիրյան փողոցում մարդատար մեքենայում պայթյուն էր տեղի ունեցել:


ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժած 3 անձ հոսպիտալացվել է:

Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, վերակենդանացման բաժանմունքում է: Մյուսի առողջական վիճակը` միջին ծանրության: Երրորդ քաղաքացին անցնում է համապատասխան հետազոտությունները, առողջական վիճակը գնահատվում է բավարար:


 

Թեմայի այլ նորություններ