
«Գութան» փառատոնը ազգային ավանդական երգ ու պարով տոնում է Հայրիկ Մուրադյանի 120 ամյակը
Փառատոնը այս տարի կկայանա օգոստոսի 30-ին՝ Երևանի սրտում, Գաֆէսճեան քանդակների պարտեզում(Կասկադ)։
27.08.2025Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Մոլդովայի բարեկամ ժողովրդին Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
Մեր երկրների միջև առկա փոխշահավետ համագործակցությանը և մեր ժողովուրդների պատմական ջերմ կապերին այսօր լրացնելու են գալիս ժողովրդավարության նկատմամբ անսասան հավատը, եվրոպական նկրտումները, բայց միևնույն ժամանակ ընդհանուր մարտահրավերները:
Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության Կառավարությունը հանձնառու է հավելյալ ջանքեր գործադրել երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը խորացնելու և համագործակցությունն ամրապնդելու հարցում։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն ու նորանոր հաջողություններ, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:
Փառատոնը այս տարի կկայանա օգոստոսի 30-ին՝ Երևանի սրտում, Գաֆէսճեան քանդակների պարտեզում(Կասկադ)։
27.08.2025