
«Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժությունը հաջողությամբ ամփոփվեց
Զորավարժության ավարտին ԱՄՆ զինծառայողներն իրենց տեխնիկայի հետ միասին մեկնեցին Հայաստանից։
26.08.2025Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինիին՝ Ուրուգվայի Անկախության օրվա կապակցությամբ։
Նախագահ Խաչատուրյանը, ողջունելով դեսպանին, ի դեմս նրա իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է փոխանցել Ուրուգվայի պետությանը և ժողովրդին՝ ցանկանալով խաղաղություն, զարգացում և բարգավաճում։ Նախագահը նաև իր ջերմ շնորհավորանքներն է հղել Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիին։
Նախագահն իր խոսքում շեշտել է, որ Անկախության 200-ամյակը կարևոր և խորհրդանշական տոն է Ուրուգվայի համար և Ուրուգվայի ժողովրդի մեծագույն ձեռքբերումներից մեկը նաև այն է, որ շուրջ երկու դար երկիրը զերծ է մնացել պատերազմներից և հնարավորություն է ունեցել խաղաղության պայմաններում զարգանալ ու բարգավաճել:
Դեսպան Բարոլինին շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար՝ վստահեցնելով, որ հնարավոր բոլոր ջանքերը գործադրում է երկու երկրների համագործակցության խորացման համար՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում։
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են գործարար կապերի ակտիվացման և համագործակցության նոր ձևաչափերի խթանման անհրաժեշտությունը։ Առևտրատնտեսական, մշակութային, և այլ ուղղություններում փոխգործակցության հեռանկարներին անդրադառնալով՝ նրանք կարևորել են համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի իրագործման նշանակությունը։
Զրույցի ընթացքում կարևորվել են բարձրաստիճան փոխայցելությունները որպես երկկողմ գործընկերության ամրապնդման կարևոր գործոն, որոնք նպաստում են փոխադարձ վստահության խորացմանը։
Քննարկվել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հարցը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ուրուգվայում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի կառուցման ավարտին (2026թ.) և Հայաստանում ուրուգվայական «Սեյբալ» թվային տեխնոլոգիաներով կրթական կենտրոնի ներկայացուցչություն բացելու վերաբերյալ հարցերին։
Զորավարժության ավարտին ԱՄՆ զինծառայողներն իրենց տեխնիկայի հետ միասին մեկնեցին Հայաստանից։
26.08.2025Օգոստոսի 28-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Կոտայքի մարզի Գառնի համայնքներում՝ օգոստոսի 21-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։
26.08.2025Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
26.08.2025