25.08.2025

Գառնիկ ջան, սուտ խոսելը լավ բան չէ. նախարար Պապոյանը` պատգամավոր Դանիելայնին

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը հրապարակվել է ի պատասխան այն լուրերի, որոնք տարածվել էին Վրաստանից Ռուսաստան ուղևորվող հայկական գյուղատնտեսական արտադրանքով բեռնատարների զանգվածային վերադարձի մասին։


Նախարարի հաղորդագրության համաձայն՝ օգոստոսին Վրաստանից հետ է ուղարկվել ընդամենը չորս բեռնատար, մինչդեռ 762 բեռնատար անարգել հատել է սահմանը։ Իր հաղորդագրության վերջում Պապոյանը հեգնանքով հավելել էր. «Գառնիկ ջան, սուտ խոսելը լավ բան չէ»։


Իր ֆեյսբուքյան էջում ընդդիմադիր քաղաքական գործիչ Գարիկ Դանիելյանը հայտարարել էր, որ իրենց տվյալներով՝ «Վերին Լարս» անցակետից հետ են վերադառնում հարյուրավոր բեռնատարներ՝ սալորով, դեղձով, խաղողով և այլ գյուղմթերքով։ Նրա խոսքով՝ բեռնափոխադրողներին հստակ պատճառաբանություն չի տրվում, խոսվում է միայն ֆիտոսանիտարիայի հետ կապված ինչ-որ խնդիրների մասին։


Դանիելյանը նշել էր, որ սա հսկայական վնասներ է պատճառում գյուղացիներին և կոչ է արել իշխանություններին արձագանքել իրավիճակին։ Ընդդիմադիրը նաև հավելել էր, որ խնդիրը միայն տնտեսական չէ, այլ ունի նաև քաղաքական ենթատեքստ։

Թեմայի այլ նորություններ