25.08.2025

Դատարանը մերժել է Արման Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը մերժել է «Հայփոստ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրեն Արման Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը։


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Հայփոստ» ընկերությունը։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրեն  Արման Աբրահամյանը, որն այս պահին զբաղեցնում է «Հայփոստ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը։


Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Արման Աբրահամյանը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով։


 

Թեմայի այլ նորություններ