
Խայտառակությունը շարունակվում է. Միքայել Սրբազանը կմնա կալանքի տակ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կշարունակի մնալ կալանքի տակ:
15.08.2025Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին թույլ չեն տվել այցելել Միքայել Սրբազանին նախնական կալանքի վայրում։ Այս մասին հայտարարել է փաստաբան Երեմ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ մերժման համար որևէ պատճառ չկար, և կաթողիկոսի հանդիպումը ոչ մի կերպ չէր կարող խոչընդոտել քննությանը։
Նշենք, որ Երևանում ընթանում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստը: Սրբազանն արդեն 48 օր է կալանքի տակ է: Պաշտպանները պահանջում են՝ փոխել Միքայել Սրբազանի խափանման միջոց կալանքը։
Հիշեցնենք, Միքայել Սրբազանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված կոչեր հնչեցնելու մեջ։ Միքայել Սրբազանը մեղադրանքը չի ընդունում։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կշարունակի մնալ կալանքի տակ:
15.08.2025Օգոստոսի 19-ին, ժ 16:00-ին դատավոր Ֆարխոյանի նախագահությամբ կմեկնարկի «Սրբազան պայքարի» գործով 18 անձանց դատավարությունը։
15.08.2025Վարչապետի աշխատակազմից:
15.08.2025