
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթներ դեպի Եվրոպա
Մենք արդեն մի ավիաընկերության հետ պայմանավորվածություն ունենք
13.08.2025Էլվինան ողջ է, Էլվինան յուրաքանչյուր երևանցու մեջ է, անգամ եթե դու վաղուց արդեն ապրում ես այլ երկրում, այլ քաղաքում: Արարողները մահ չունեն, և դա իսկապես այդպես է: Ու որպես ապացույց՝ երգիչ, ռեժիսոր Արման Աղաջանյանը՝ Վահան Մարտիրոսյանի եւ Գրիգոր Վահրամյանի ջանքերով, թողարկել է Էլվինա Մակարյանի երգերի վինիլային սկավառակը, որն էլ հանձնվեց երևանցիների դատին:
Թերևս, սա լավագույն լուծումն է, որ կարող էր տալ Էլվինայի լավագույն ընկերներից մեկը՝ Աղաջանյանը, քանի որ տարիների հետ ջազը նրա կատարմամբ ավելի խորը, ավելի թանձր է դառնում, բուրում նոստալգիկ նոտաներով, ինչպես հնեցված կոնյակը: Շուրջ քսան տարի է, ինչ երգչուհին այլևս չկա, բայց ապրում է ընկերների, երկրպագուների սրտերում, և այս վինիլը, անկասկած, տեղ է գտնելու լավագույն հավաքածուներում:
«Էլվինան ծնվել էր ոչ ճիշտ ժամանակ, խորհրդային ժամանակաշրջանում դեռ ժողովուրդը պատրաստ չէր լսել նման ջազային երաժշտություն, շատ բան էր փակ, չկար այդ ինֆորմատիվ դաշտը։ Ինքը առաջիններից էր, որ կանգնած էր հայկական ջազի ակունքներում»,-ասում է Աղաջանյանը։
Սկավառակում վեց երգ է ներկայացված, այդ թվում նաև անգլերենով: Շնորհանդեսին բեմում էին Արսեն Սաֆարյանը, Շուշան Պետրոսյանը, Արման Աղաջանյանը, Ալլա Լեւոնյանը, Կարինա Առուստամյանը, Անահիտ Շահբազյանը, Աննա Վարդազարյանը և ուրիշ կատարողներ, որոնք փորձեցին էլվինայական մթնոլորտ ստեղծել՝ հանդիսատեսին ներկայացնելով վերջինիս լավագույն երգերը: Հիշողություններով, էմոցիաներով լի երեկո էր և ևս մեկ առիթ հիշելու մեծանուն հային, որին այդքան դժվարություններ էին պատրաստել հայրենիքում և որը մահացավ պաշտելի Երևանից հեռու: Բայց ոչ չարացած. Արման Աղաջանյանը, որ մինչև կյանքի վերջին րոպեները եղել է երգչուհու կողքին, հավաստիացնում է՝ նեղացած չի հեռացել այս աշխարհից, ուղղակի անհաշտ էր որդու կորուստի և չէր կարողանում ոչ մի կերպ համակերպվել։
«Սրտի թախիծ հոգու կսկիծ, իմ առաջին սերը
Իմ Երևան կյանքիս օրրան, իմ հավիտյան սերը
Տեսնում եմ քեզ երազներում, տեսնում եմ քո լույսը
Իմ աննման, իմ Երևան, հայի միակ հույսը...»:
Սա սիրո խոստովանությունն է, որ Էլվինան արել է Երևանին հեռվից: Թեև իր կյանքի մի զգալի հատված Էլվինան ապրեց ու արարեց ԱՄՆ-ում, բայց նա ողջ է ու ողջ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ կա Երևանը, երևանցին, ում համար Էլվինայի ձայնը, Էլվինայի կատարումները հիշողություններ են արթնացնում, դրանք նոստալգիայով են պարուրված, ու լսելով Էլվինային՝ կարոտում ես Երևանը, անգամ եթե ապրում ես մեր սրտի մայրաքաղաքում:
Ու այդպես կլինի հավետ...
Լիա Խոջոյան
Մենք արդեն մի ավիաընկերության հետ պայմանավորվածություն ունենք
13.08.2025Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
13.08.2025Արգիշտի Քոթանջյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնի պետ:
13.08.2025