
Ցանկացած խաղաղություն, որը կառուցված է բացառման կամ խաբեության վրա, դատապարտված է ձախողման
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը.
11.08.2025Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ Շիրակի թեմի առաջնորդի գործի առաջին դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 15-ին՝ հայտնում է Datalex տեղեկատվական համակարգը։
Միքայել արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին առաջադրվել է մեղադրանք այն բանի համար, որ ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Շիրակի թեմի առաջնորդ, պարբերաբար հանդես է եկել հրապարակային ելույթներով զանգվածային լրատվության միջոցներով։ Այս ելույթների միջոցով նա, ունենալով մեծ թվով հետևորդներ, կարողացել է ազդել հասարակության վարքագծի վրա և հակադրվել ՀՀ կառավարության դիրքորոշումներին։
Մասնավորապես, 2024թ. փետրվարի 3-ին և 2025թ. հունիսի 21-ին նա հարցազրույցներում կոչեր է արել իշխանությունը զավթելուն։ Նրա գործը մակագրվել է դատավոր Արմինե Սերժիկի Մելիքսեթյանին։
2024 թվականի փետրվարի 3-ին և 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ ներկայացուցիչների հետ ունեցած հարցազրույցներում Աջապահյանը հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր։ Գործով դատավոր է նշանակվել Արմինե Սերժիկի Մելիքսեթյանը։
Հիշեցնենք, որ արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն ուղղված կոչերի և ինքնիշխանությունից հրաժարվելու մեղադրանքով։ Նա ձերբակալվել է հունիսի 29-ին՝ երկու ամսով։ Խոստովանում է, որ ինքը մեղավոր չէ և իր դեմ հարուցված գործը համարում է քաղաքական հետապնդում։
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը.
11.08.2025Պապոյանը նաև նշել է, որ 2025 թվականի մայիս, հունիս և հուլիս ամիսները դարձան պատմության մեջ ամենաբարձր թվով զբոսաշրջիկների ամիսներ։
11.08.2025