8.08.2025

Նազելի Բաղդասարյանը հերքել է պնդումները, թե ՀՀ-ն համաձայնվել է «միջանցքային» լուծումների

Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ բոլոր այն պնդումներն ու հրապարակումները, թե Հայաստանը համաձայնվել է, համաձայնվում է կամ կհամաձայնվի «միջանցքային» լուծումների, իրականությանը չեն համապատասխանում։


 «Բոլոր այն պնդումներն ու հրապարակումները, թե Հայաստանը համաձայնվել է, համաձայնվում է կամ կհամաձայնվի «միջանցքային» լուծումների, պարզապես իրականությանը չեն համապատասխանում։ Հայաստանի Հանրապետության մոտեցումները շատ հստակ և առանց տարընթերցումների հնարավորության վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ս/թ հուլիսի 16-ի իր ասուլիսում։ Որևէ այլ տրամաբանության մասին խոսք լինել չի կարող»,- գրել է Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում։։

Թեմայի այլ նորություններ