Ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը շարունակում է հաջող ընթացքն ու ընդլայնվում է՝ ներառելով նոր կազմակերպություններ։
Մարզական ընտանիքի նոր անդամը Հայաստանի խառը մենամարտերի ասոցացիան է։
Ծառուկյան ընտանիքի կողմից վերանորոգվել է մարզադահլիճ, որտեղ անվճար մարզվելու են հաշմանդամություն ունեցող երեխաները, զոհված զինվորների ընտանիքների երեխաները, անապահով ընտանիքների երեխաները։
«Մենք կատարելու ենք ամեն հնարավոր բան, որ ավելի բարձր հարթակներ գրավենք, որ աշխարհով մեկ ծածանենք մեր երկրի դրոշը: Առանց միասնականության չի լինում ոչինչ, ուժը նաև միասնականության մեջ է»,- նշել է Հովհաննես Ծառուկյանը։
Կողմերը անդրադարձել են նաև Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակում մեկնարկած և քննարկման փուլում գտնվող մի շարք ծրագրերի ընթացքին ու դրանց հետագա զարգացման հնարավոր ուղղություններին։
Կողմերն արձանագրել են, որ իրավական փոխօգնության հարցումները կատարվում են սեղմ ժամկետներում, ինչը խոսում է համագործակցության արդյունավետության և փոխադարձ վստահության մասին: