
Մեզ անհրաժեշտ է ուժեղացված տարածաշրջանային համագործակցություն. ՀՀ նախագահ
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։
05.08.2025«Իշխող վարչախումբը հետևողականորեն կազմաքանդում է մեր երկրի անվտանգային համակարգը` նախապատրաստելով այն Թուրքիային ենթարկելուն»։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» ազգային քաղաքացիական շարժում։
«Վարչախմբի` բազմիցս դրսևորած վարքագծային մոդելը (պատասխանատվությունից խուսափել և հետո այն ուրիշների վրա բարդել) և քաղաքական իներցիան թույլ չեն տա նրան կանխելու Հայաստանի վրա ծրագրված (և փաստացի Ալիևի կողմից արդեն հայտարարված) հարձակումը, և կամ էլ դա տեղի կունենա նոր անհամաչափ զիջումների գնով։
Հայաստանում գործող իրապես ազգային ուժերի համար սա պետք է հստակ ազդակ դառնա՝ միավորելու ջանքերը, և քաղաքական պատասխանատվություն ստանձնելու երկիրը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից կլանումից փրկելու, և նոր ազգային նախագծի մեկնարկի համար։
Դա կարող է տեղի ունենալ ծայրահեղ դժվարին պայմաններում, ինչպես 1918 թ․, երբ Հայաստանի տարածքների մեծ մասը զավթված էր, սակայն հայության համառ դիմադրությունն ի վերջո ստիպեց թուրքերին նահանջել և հնարավորություն տալ մեզ անկախ հանրապետություն ստեղծելու», – ասված է հայտարարության մեջ։
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։
05.08.2025Հանդիպել են Թուրքմենբաշիում:
05.08.2025Աշոտյանը տվեց պատասխան:
05.08.2025