2.08.2025

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության համար 340 հազար դոլար կծախսվի

ՀՀ իշխանությունը «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպման համար 130,6 մլն դրամ (340 հազար դոլար) կծախսի. գրում  է Sputnik Արմենիան։


Արարողությունը տեղի է ունենալու 2025թ. դեկտեմբերի վերջին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տևելու է մոտ 2 ժամ և նախատեսված է առավելագույնը 1,200 անձի համար:


Միջոցառումը տեսանկարահանվելու և եթեր է հեռարձակվելու Հանրային հեռուստաընկերության կողմից 2026 թվականի հունվարի 1-ին։ Պայմանագիրը կնքվել է «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ընկերության հետ:


Նշենք, որ մրցանակը տրվում է բիզնեսի կամ կրթության ոլորտում լավագույն նախագծերի համար։