30.07.2025

«ԱրՔա» համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են

Ժամը 11:46-ից սկսած «ԱրՔա» համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։ Այս մասին  հայտնում են համակարգի մամուլի ծառայությունից։


«Մեր մասնագետները ներդնում են բոլոր ջանքերը, որպեսզի համակարգը վերականգնվի հնարավորինս շուտ։ Շնորհակալ ենք ըմբռնման և համբերատարության համար»,- գրված է հաղորդագրության մեջ։


Նշվում է, որ ծառայությունն անհասանելի է դարձել համակարգի տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների պատճառով։


Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ հուլիսի 23–ին ևս նմանատիպ խնդիր էր առաջացել եւ քաղաքացիները չէին կարողանում բանկային օնլայն հավելվածներով փոխանցումներ, գործանքներ կատարել։


 

Թեմայի այլ նորություններ