
Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցը մեղմացվել է՝ նա կմնա վարչական հսկողության տակ
Նա շարունակում է մնալ մի քանի քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում, այդ թվում՝ «Ավազահատիկ»-ի գործով։
28.07.2025ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը կհարցաքննվեն դատարանում՝ մեղադրվելով պետական հողամասի յուրացման, կոռուպցիոն սխեմաների և փողերի լվացման համար։ Խոսքը վերաբերում է «Սևան ազգային պարկի» տարածքում կառուցված ապօրինի առանձնատներին։
Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը, որը վերաբերում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանին և ևս 4 պաշտոնատար անձի։ Ըստ Քննչական կոմիտեի՝ գործը վերաբերում է Գեղարքունիքի մարզում՝ «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող պետական հողամասի ապօրինի յուրացմանը, առանց թույլտվության կառուցված շենքերին, կեղծ հայտարարագրերին և առանձնապես խոշոր չափերի կաշառքի և փողերի լվացման դեպքերին։
Ըստ նախաքննության՝ Սեյրան Օհանյանը, պաշտոնական դիրքը օգտագործելով, 2010–2015 թթ. յուրացրել է ավելի քան 10,500 քմ պետական հող և իր և ընտանիքի համար այնտեղ կառուցել է մի քանի առանձնատներ՝ ներգրավելով զինվորական շինարարության ոլորտում գործող կազմակերպություններ, որոնք նախկինում աշխատել են ՊՆ գնումների շրջանակում։ Ավելի քան 58 մլն դրամի շինաշխատանքները, ըստ քննիչների, կատարվել են՝ դիտարկվելով որպես կաշառք։
Հետագայում ապօրինի կառույցները օրինականացնելու նպատակով կազմակերպվել է ձևական մրցույթ, որի միջոցով հողը փոխանցվել է Օհանյանի հետ փոխկապակցված անձի։ Այդ գործընթացում ներգրավվել են նաև միջգերատեսչական հանձնաժողովի պաշտոնյաներ, ովքեր մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։
Բացի այդ, ապօրինի կառույցների պահպանությունը տարիներ շարունակ իրականացրել են ռազմական ոստիկանության աշխատակիցները, ում աշխատավարձը, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 13 մլն դրամ, վճարվել է պետբյուջեից։
ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությամբ Ազգային ժողովը 2025 թվականի հուլիսի 7-ին համաձայնություն է տվել պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար։ Գործը մեղադրական եզրակացությամբ արդեն ուղարկվել է դատարան:
Նա շարունակում է մնալ մի քանի քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում, այդ թվում՝ «Ավազահատիկ»-ի գործով։
28.07.2025GTB Holdings-ը հերքում է ՀԷՑ-ի ձեռքբերման բանակցություններին իր մասնակցությունը, սակայն Գրիգոր Տեր‑Ղազարյանի հնարավոր ներգրավվածությունը չի հերքում:
28.07.2025Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը դիմել է Գլխավոր դատախազություն՝ պնդելով, որ նրա նկատմամբ կիրառված կալանքը հակաօրինական է, իսկ քրեական գործը՝ անհիմն։
28.07.2025