
ՄԻՊ-ը՝ սեռական բռնության դատավարական բարեփոխումների մասին
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ սեռական բռնություն վերապրած անձինք պետք է զգան, որ իրենք միայնակ չեն խնդիրների հաղթահարման ճանապարհին:
23.07.2025Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով: Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Եգիպտոսի ժողովրդին Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։
Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին կայացած բարձրաստիճան պաշտոնական փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել միջպետական երկխոսության ակտիվացմանը: Լիահույս եմ, որ ընթացիկ տարում ակնկալվող միջպետական բնույթի միջոցառումները կնպաստեն մեր երկրների միջև տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու տնտեսական կապերի ամրապնդմանը։
Հայաստանն ուշադիր հետևում և աջակցում է Միջին Արևելքում և Աֆրիկայում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Եգիպտոսի միջնորդական ջանքերին։
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ սեռական բռնություն վերապրած անձինք պետք է զգան, որ իրենք միայնակ չեն խնդիրների հաղթահարման ճանապարհին:
23.07.2025Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փորձի փոխանակման, քննիչների վերապատրաստումների հետ կապված ծրագրեր, ինչպես նաև իրավական փոխօգնությանն առնչվող հարցեր:
23.07.2025Եվս 127 պարեկ ծառայություն կիրականացնի Երևանում և մարզերում:
23.07.2025