18.07.2025

ՀՀ և Միացյալ Թագավորության միջև վերջին տարիներին ձևավորվել է ակտիվ քաղաքական երկխոսություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։


Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև վերջին տարիներին ձևավորվել է ակտիվ քաղաքական երկխոսություն, ինչը նոր ազդակ է հաղորդել երկկողմ փոխգործակցության զարգացմանը:


Վարչապետ Փաշինյանը, այս առումով, ընդգծել է դեսպան Գալագերի անձնական ներդրումը և շնորհակալություն հայտել սերտ փոխգործակցության համար:


Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-ՄԹ հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ, կարևորել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:


Նիկոլ Փաշինյանը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

Թեմայի այլ նորություններ