
Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից
Պետրոսյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի դեկտեմբերի 9-ից։
17.07.2025Հուլիսի 17-ին կառավարությունը հաստատեց հանրային առողջապահության ոլորտում համալիր միջոցառումների ծրագիր, որը նպատակ ունի բարձրացնել կենսաբանական վտանգներին դիմակայելու ունակությունները:
Հայաստանի կառավարության այսօրվա նիստում հաստատվել է «Հանրային առողջապահության անվտանգության գործողությունների ծրագիրը», որը նախատեսում է կոնկրետ միջոցառումներ՝ ոլորտի անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ: Ծրագիրը սահմանում է միջոցառումների իրականացման ժամկետները, պատասխանատու պետական մարմինները, ինչպես նաև փոխգործակցող կառույցները։
Միջոցառումների իրականացումը զգալիորեն կբարձրացնի համակարգի պատրաստվածությունը արտակարգ իրավիճակների, հատկապես կենսաբանական բնույթի դեպքերում: Ծրագրի կարևոր բաղադրիչներից է «Մեկ առողջություն» սկզբունքի ներդրումը, որը ներառում է վարակների վերահսկում, կանխարգելում և պատշաճ արձագանք մարդկանց, կենդանիների ու բույսերի համար վտանգավոր բռնկումներին։
Ծրագրում հատուկ ուշադրություն է դարձված հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության խնդրին, որը ներկայումս գլոբալ մարտահրավեր է։ Կառավարությունը նախատեսում է քայլեր՝ այս վտանգի հետևանքները մեղմելու և տարածումը կանխարգելելու համար։
Բացի այդ, կբարելավվի մասնագիտական ներուժի պատրաստվածությունը, տեղեկատվության փոխանցման համակարգերը, բնակչության ներգրավվածությունը, սահմանային վերահսկողությունը, ինչպես նաև քիմիական ու ճառագայթային միջադեպերին արձագանքելու կարողությունները։
Պետրոսյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի դեկտեմբերի 9-ից։
17.07.2025Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ՄԹ գործակցությանը և միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
17.07.2025Վիզաներին առնչվող խարդախությունները դաշնային օրենսդրության ներքո քրեորեն պատժելի արարքներ են:
17.07.2025