18.07.2025

Ընդդիմությունը պնդում է. ԵԱՀԿ ՄԽ 2019 թվականի առաջարկները պետք է հրապարակվեն

2019 թվականին` պատերազմից 1 տարի առաջ, միջնորդ երկրներից ստացված փաստաթղթերի ու դրան հայկական կողմի պատասխանի թեման մնում է առեղծված. երեկվա ասուլիսն էլ բացառություն չէր:


Սկզբում իշխանությունն առհասարակ հերքում էր դրա գոյությունը, հետո համանախագահ երկրների հաստատումից հետո ստիպված եղան խոսել դրա մասին, սակայն ոչ թե բովանդակության, այլ ցրողականության տեսանկյունից:


Սերժ Սարգսյանը մի քանի առիթով, արձագանքելով գործող կառավարչի` արցախյան հակամարտության բանակցությունների ակնհայտ խեղաթյուրումներին, հորդորել էր բանակցային ողջ փաթեթները հանրայնացնել, այդ թվում` 2019 թվականին ստացվածը, սակայն տարբեր պրիմիտիվ պատճառներով իշխանությունը հրաժարվում է:


Վերադառնալով առաջին պարբերության մտքիս, պետք է նշեմ, որ այդ փաթեթների հրապարակումը ոչ միայն հնարավորություն կտա վերջին 3 տասնամյակի բանակցային գործընթացի դինամիկան օբյեկտիվ գնահատելու, այլ առավել ճշգրիտ ախտորոշելու, թե ինչո՞ւ, ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում բանակցությունները տապալվեցին ու 2020-ին ռազմական գործողություններ ծավալվեցին:


«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան 


 


 


 


 

Թեմայի այլ նորություններ