Երեւանում, Նեմեսիսի հուշարձանի հարևանությամբ մեկնարկել է ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական 12-րդ Համահայկական բանակումի պաշտոնական բացման արարողությունը:
Բացման արարողությունից անմիջապես հետո մասնակցները երթով կշարժվեն դեպի Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձան, որտեղ տեղի կունենա ծաղկեդրման արարողություն։
Բացման արարողությանը ներկա կլինեն ՀՅԴ Բյուրոյի, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամներ և ՀՀ ԱԺ պատգամավորներ։ Ելույթներով հանդես կգան ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր- Գևորգյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Համահայկական բանակման պատասխանատու Մհեր Գարագաշյանը (Կանադա), ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության ներկայացուցիչ Ժոր Ավդալյանը։