
ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկվել են Երևանի ուրարտական ժառանգությունը և Գառնին
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նստաշրջանն ընթանում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 6-16-ը:
11.07.2025Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 11-ին ընդունել է Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի նախագահ Տաթևիկ Աղաբեկյանին։
ՄԻՊ–ից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։
Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ սեռական բռնության դեմ պայքարի ոլորտն իր աշխատանքի առաջնահերթություններից է։
Այս համատեքստում քննարկվել են համագործակցության ուղղություններ՝ նպատակ ունենալով բարձրացնել սեռական բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության և վերականգնման մեխանիզմների արդյունավետությունը։
Անդրադարձ է կատարվել կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերին ու խնդիրներին։ Անահիտ Մանասյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կուսումնասիրի բարձրացված հարցերը և իր լիազորությունների շրջանակում դրանց լուծման ուղղությամբ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր։
Տաթևիկ Աղաբեկյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նստաշրջանն ընթանում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 6-16-ը:
11.07.2025Առաջիկայում աշխատանքային այցով Հայաստան կայցելի Ռոսսելխոզնադզորի մասնագետների խումբը՝ ՍԱՏՄ տեսուչների հետ համատեղ ծաղկի ջերմոցային տնտեսություններին տեղում ծանոթանալու և բուսասանիտարական իրավիճակն ուսումնասիրելու նպատակով:
11.07.2025Այս մասին նշված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
11.07.2025