11.07.2025

Հայաստանը սկսել է ԵՔՀ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել  հանձնաժողովի առաջին նիստը: 


 ՀՀ վարչապետի աշխատակազմնից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և  կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության և արձանագրված ժողովրդավարական բարեփոխումների մասին:  


ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է  միջոցառման կարևորությունն ու դրա կազմակերպման համար համակարգված աշխատանքների պատշաճ իրականացման  անհրաժեշտությունը: Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանը կարևորել է գերատեսչությունների միջև փոխկապակցված և  սահմանված ժամանակացույցի համաձայն աշխատանքների իրականացումը:


 

Թեմայի այլ նորություններ