
ՀՖՖ-ում կրճատումներ են․ վատ արդյունքների մեղքն աշխատակազմի վրա են բարդում
Ի՞նչ է կատարվում ներսում:
10.07.2025Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար ստեղծված վերականգնողական մասնագիտական կենտրոնի գործունեությանը, զարգացման հետագա ծրագրերին:
Սուրեն Պապիկյանին ներկայացվել են նաև «Զինվորի տան» նորակառույց կենցաղային ռեաբիլիտացիայի կենտրոնը, վիրահատարանը և ճաշարանը:
Նախարարը հանդիպել է «Զինվորի տանը» բուժում ստացող հաշմանդամություն ունեցող զինծառայողներին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել վերականգնողական ընթացքով:
Ի՞նչ է կատարվում ներսում:
10.07.2025Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։
10.07.2025Նախագծում ներառված են նաև ուղեանցերի և կամուրջների կառուցում։
10.07.2025