9.07.2025

Էդուարդ Գալստյանը ևս ԵՊՀ-ից ազատման ծանուցում է ստացել

««Ավարտվեց մի գեղեցիկ պատմություն». կասեի ես, եթե սովոր լինեի սողալու ու համալսարանական գործունեությունս դիտարկեի զուտ որպես աշխատանք: Ու սա կասեի դեռևս հեռավոր 2019 թվականին: Բայց համալսարանական լինելն ինձ համար միշտ առաքելություն է եղել ու էդպես է մնում:


Մոտ մեկ ժամ առաջ ծանուցում ստացա, որ երկու օրից ազատվում եմ աշխատանքից: Հի՞մքը` կհարցնեք դուք: Միամիտ մի´ եղեք: Հիմքը, իհարկե, իմ քաղաքական ու քաղաքացիական հայացքներն են:


Ամեն դեպքում` Արցախում բանակում կազմակերպած, ԵՊՀ-ում Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական ակումբ, Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոց ստեղծած, հազարավոր ազգային ծրագրեր արած կառույցի աշխատակազմը, բնականաբար, չի հանձնվելու:


Իսկ մի մութ անկյունում սպասող անկարողները, ում ստիպում են ստորագրել մի հրաման, որին համաձայն չի, ծանր բարոյական, իրավական ու մարդկային բեռ վերցրեց, որը չի մարսելու»:


ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Էդուարդ Գալստյան