
«Տաշիր գրուպ»-ում խուզարկությունից հետո 4 անձի մեղադրանք է առաջադրվել

Կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ»-ում օրերս տեղի ունեցած խուզարկությունից հետո 4 անձի առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել: Քննչական կոմիտեից հայտնում են՝ 4-ն էլ կալանավորված են: Այս մասին գրում է Ազատությունը:
Թե ովքեր կալանավորված անձինք, ինչ պաշտոններ են զբաղեցնում «Տաշիր գրուպ»-ում, Քննչականից չեն մանրամասնում: Լրատվամիջոցները հղում անելով իրենց աղբյուրներին գրում են՝ կալանավորվածներից մեկը «Տաշիր գրուպ»-ի խմբի մեջ մտնող ընկերություններից մեկի տնօրենն է, մյուսը՝ անշարժ գույքի գործակալը: