
Անհամբեր սպասում ենք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացմանը. ԱԳՆ

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ՝ ակնկալելով խորացնել Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերությունը։ Այս մասին ասված է ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում։
«Մեր սրտանց շնորհավորանքներն ենք հղում ԱՄՆ-ին՝ Անկախության օրվա կապակցությամբ։
Անհամբեր սպասում ենք ընդհանուր արժեքների և շահերի վրա հիմնված Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացմանը և գալիք տարիներին ավելի ամուր կապերի ձևավորմանը։ Այս հատուկ օրը մեր ամերիկացի բարեկամներին մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և ուրախություն»,- ասված է գերատեսչության գրառման մեջ։