
Բագրատ Սրբազանի նամակը կալանավայրից․ «Ահաբեկիչն «ահաբեկիչ» է փնտրում
Երիցս ճիշտ է ասված, որ «գողն է գոռում բռնեք գողին»։
03.07.2025Տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Խորհրդակցությունները վարել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Բելգիայի ԱԳ նախարարության երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրեն Բիրգիտ Սթիվենսը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Կողմերը քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ երկուստեք ընդգծելով բազմաոլորտ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը: Նախարարի տեղակալ Կոստանյանն ընդգծել է երկկողմ հարաբերությունները ռազմավարական նոր ուղղություններով հարստացնելու կարևորությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, արձանագրել միջազգային հարթակներում ձևավորված ակտիվ փոխգործակցությունը։
Նախարարի տեղակալ Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացների ներկա ընթացքը՝ ընդգծելով հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու հարցում Հայաստանի քաղաքական կամքը:
Երիցս ճիշտ է ասված, որ «գողն է գոռում բռնեք գողին»։
03.07.2025Վարչապետը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:
03.07.2025Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
03.07.2025