
Գործող վարչախումբն այսօր փորձել է անել այն, ինչ դարերով չի հաջողվել մեր թշնամիներին
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը.
27.06.2025Պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՇՀԿ Գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՇՀԿ միջև փոխգործակցության հարցեր՝ երկուստեք գոհունակություն հայտնելով ձևավորված ակտիվ երկխոսության և գործընկեր երկրի կարգավիճակում արդեն իսկ արձանագրված արդյունքների կապակցությամբ։
Նախարար Միրզոյանն ընդգծել է կազմակերպության շրջանակներում ՀՀ ներգրավածության ընդլայնման հարցում ՀՀ դիրքորոշումը։
Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում ՀՀ մոտեցումները ևս հիմնված են այն հիմնարար սկզբունքների վրա, որոնք դրվել են ՇՀԿ ստեղծման հիմքում, այդ թվում՝ տարածքային ամբողջականության հարգում և սահմանների անխախտելիություն։
Երկուստեք ընդգծվել է ներկայիս պայմաններում տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման և տնտեսական կապերի ամրապնդման կարևորությունը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որն արդեն իսկ դրական արձագանքների է արժանացել նաև ՇՀԿ մի շարք անդամ պետությունների կողմից։
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը.
27.06.2025ԱՊՀ ԿԸՀ նախագահների խորհրդատվական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Ղազախստանում։
27.06.2025Մայր Աթոռը հորդորում է ժողովրդին չտրվել սադրանքների, պահպանել զգոնությունը և շարունակել իրենց սատարումը օրինական բոլոր միջոցներով։
27.06.2025