
ՄԻՊ-ը մտահոգված է Մայր Աթոռում ստեղծված իրավիճակով
Իրավիճակի էլ ավելի սրումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների:
27.06.2025Հունիսի 26-ի նիստում կառավարությունը հավանություն է տվել 1.4 միլիարդ դրամի վերաբաշխման որոշման նախագծին։ Ըստ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ այդ միջոցները կուղղվեն երկու դպրոցի կառուցման ավարտին մինչև 2026 թվականը։
Նախարարը նշել է, որ մեկնարկում են նաև շինարարական աշխատանքներ մեկ մանկապարտեզում, իսկ մի շարք դպրոցների համար իրականացվում են նախագծման աշխատանքներ՝ հետագա շինարարության համար։
Նույն ծրագրի շրջանակում կմեկնարկի 27 դպրոցի վերանորոգում, իսկ 22 դպրոցներում, որտեղ արդեն ընթացքի մեջ են նորոգման աշխատանքները, կտրամադրվեն հավելյալ միջոցներ՝ ընթացիկ փուլերն ավարտին հասցնելու համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ երբ մեկնարկեց 300 դպրոցի կառուցման ծրագիրը, պարզ դարձավ, որ երկրի բոլոր դպրոցները ունեն ենթակառուցվածքային լուրջ խնդիրներ։ Ըստ նրա՝ իրականացված գույքագրման արդյունքում որոշվել է՝ որտեղ կարելի է նորոգում իրականացնել, իսկ որտեղ պետք է ամբողջովին նոր շենք կառուցել։
«Մեր 10 տարվա նպատակը պետք է լինի բոլոր հին դպրոցները փոխարինել նորերով», — նշել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ աշխատանքների հաջորդ փուլում կկենտրոնանան այդ նպատակին հասնելու վրա։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հավելել է, որ գործող ցանկում ընդգրկված է 340 դպրոց, որոնցից 200-ը նորակառույցներ են (45-ը՝ արդեն ավարտված), իսկ մնացած 140-ը՝ վերանորոգվող։
Իրավիճակի էլ ավելի սրումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների:
27.06.2025ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բոլոր քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ իրավիճակը լարելուց, չխոչընդոտել իրավապահ մարմինների օրինական որոշումների իրագործմանը:
27.06.2025Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցին հայտարարությամբ է հանդես եկել։
27.06.2025