25.06.2025

Հայաստանը միացել է ՄԱԿ-ի Թափանցիկության հանձնառությանը՝ դառնալով 42-րդ մասնակիցը

Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի կողմից ներկայացված Թափանցիկության հանձնառությունը (Transparency Pledge)` դառնալով Կոնվենցիայի 42-րդ մասնակից պետությունը, որ միացել է Թափանցիկության հանձնառությանը:


Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:

Կոնվենցիայի մասնակից պետությունը կամավոր ստանձնում է հանձնառություն՝ ապահովելու թափանցիկության և քաղաքացիական հասարակության մասնակցության նվազագույն չափանիշները Կոնվենցիայի կիրարկման վերանայման մեխանիզմի շրջանակում։

Այս քայլով Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ բարձրացնել թափանցիկության մակարդակը և ապահովել քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը Կոնվենցիայի կիրարկման վերանայման երկրորդ փուլի ընթացքում։ Միաժամանակ, Հայաստանը պարտավորվում է հրապարակել և պարբերաբար թարմացնել վերանայման գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը։


 


 

Թեմայի այլ նորություններ