
Հանրապետությունում դիտված ռադիացիոն ֆոնի մասին
Կատարված չափումների արդյունքների համաձայն հանրապետությունում գրանցված գամմա-ֆոնի դիտված արժեքները վերջին հինգ օրերին չեն գերազանցել թույլատրելի սահմանները:
20.06.2025Իրանի ու Իսրայելի միջև սրվող հակամարտությունը վտանգավոր զարգացումների շղթա է առաջ բերում, որոնք կարող են անդառնալի հետևանքներ թողնել ոչ միայն այդ երկրների, այլև ողջ տարածաշրջանի վրա։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Խնդիրն արդեն դուրս է եկել Իրան-Իսրայել առճակատման շրջանակներից։ Նկատվում են կոպտագույն քայլեր՝ ուղղված նույնիսկ Իրանի հոգևոր առաջնորդին, ինչը կարող է բերել իրադարձությունների անվերահսկելի զարգացման։ Եթե հարվածներ հասցվեն միջուկային օբյեկտներին, դա աղետալի հետևանքներ կունենա՝ անդրադառնալով նաև հարևան պետություններին, այդ թվում՝ Հայաստանին», – ընդգծեց պատգամավորը։
Նրա կարծիքով՝ նման սցենարները Հայաստանի համար ծայրահեղ վտանգավոր են, իսկ հակամարտության նման ճակատում սրումը միայն խորացնելու է տարածաշրջանային անկայունությունը։
«Կա մեկ ուղի՝ խաղաղ և դիվանագիտական լուծում։ Թեև առկա խնդիրները ծանր են ու բազմաշերտ, դրանց պատերազմական լուծումը գոյություն չունի։ Սա միանշանակ է», – ասաց Աբրահամյանը։
Կատարված չափումների արդյունքների համաձայն հանրապետությունում գրանցված գամմա-ֆոնի դիտված արժեքները վերջին հինգ օրերին չեն գերազանցել թույլատրելի սահմանները:
20.06.2025«Սրբազան Պայքար» շարժումը տարածել է հայտարարություն:
20.06.2025Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը:
20.06.2025