15.06.2025

Դատախազական ներգործության արդյունքում՝ պետական բյուջե է վճարվել մոտ 20 միլիոն դրամ

Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է մարզի տարածքում ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների գծով պարտավորությունների կատարման գործընթացը:


Այս մասին հայտնում են դատախազությունից:


Ուսումնասիրության արդյունքում՝ դատախազական ներգործության միջոցների՝ նախազգուշացումների հիման վրա, պետական բյուջե է վճարվել ընդհանուր 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 19 միլիոն 833 հազար դրամ:

Թեմայի այլ նորություններ