14.06.2025

Իրանի դեմ հարձակումը խաթարում է գլոբալ և տարածաշրջանային խաղաղ ջանքերը․ Ալեն Սիմոնյան

 Իրանի դեմ միակողմանի հարձակման վերաբերյալ մտահոգություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը:


«Այս գործողությունն իրականացվել է միջուկային բանակցությունների միջև ընկած ժամանակահատվածում և խաթարում է գլոբալ ու տարածաշրջանային խաղաղ ջանքերը: Հայաստանը դատապարտում է այս հարձակումը և կոչ է անում անհապաղ դեէսկալացիայի և իրավիճակի խաղաղ կարգավորման՝ համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների», - գրել է նա X սոցիալական ցանցում:

Թեմայի այլ նորություններ