
Ավելի քան 27 հազար քաղաքացի ստացել է ավելի քան 2.4 մլրդ դրամ սոցիալական կրեդիտ
Ընդհանուր վերադարձված գումարը կազմում է 2 մլրդ 437 մլն դրամ։
09.06.2025Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ միջին աշխատավարձի աճը փաստում է, որ Հայաստանում քաղաքացիների բարեկեցության մակարդակը բարձրացել է, սակայն բարելավումը համահարթ չէ և չի վերաբերում բոլորին։
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ արված այն հայտարարությանը, թե «մարդիկ Հայաստանում հիմա ավելի լավ են ապրում, այդ թվում՝ գնաճի հաշվառումով»։
Հակոբյանը հաստատել է՝ միջին աշխատավարձերի բարձրացումը իսկապես վկայում է կյանքի բարելավման մասին։ «Այո՛, եթե նայում ենք միջին ցուցանիշներին, ապա տեսնում ենք, որ միջին քաղաքացու կյանքի որակը բարելավվել է։ Եթե գնաճի ազդեցությունն էլ հաշվի ենք առնում, ապա նաև իրական բարելավում ունենք»,– ասել է Հակոբյանը։ Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ սա չի նշանակում, թե բարելավումը հավասարապես անդրադարձել է բոլոր քաղաքացիների վրա․ խոսքը միտման մասին է։
Նա հավելել է, որ գնաճի վերահսկման հարցը ՊԵԿ-ի իրավասության ոլորտում չէ և պատկանում է Կենտրոնական բանկի գործառույթներին։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով 2024 թվականի բյուջեի կատարողականի նախնական տվյալները, հայտարարել էր, որ 2018 թվականի ապրիլին Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 173.996 դրամ, իսկ 2025 թվականի ապրիլին՝ արդեն 304.992 դրամ։ Ըստ նրա՝ այդ ցուցանիշները, համադրելով շուրջ 25% գնաճի հետ, վկայում են, որ քաղաքացիների իրական եկամուտներն աճել են մոտ 50 տոկոսով՝ ապացուցելով, որ մարդիկ այժմ ապրում են ավելի լավ, քան 2018 թվականին։
Ընդհանուր վերադարձված գումարը կազմում է 2 մլրդ 437 մլն դրամ։
09.06.2025«Մենք վրդովմունքով արձագանքում ենք Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու նկատմամբ իրականացվող պարբերական և հետևողական հարձակումներին», — նշված է հայտարարությունում։
09.06.2025Տիգրան Ուրիխանյանը ներկայումս ենթարկվում է քրեական հետապնդման՝ ՀՀ գործող ռեժիմի հասցեին հնչեցրած քննադատական հայտարարությունների համար և պաշտոնապես համարվում է քաղաքական հետապնդման զոհ։
09.06.2025