
Սամբո մարզաձևի հաղթարշավը շարունակվում է
Երևանում կայացավ «Սամբոյի Աշխարհի գավաթ» միջազգային մրցաշարը, որտեղ 18 երկրներից մասնակցում էին 251 մարզիկ՝ 28 քաշային կարգում։
08.06.2025Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիպմանը։
«Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է եւ նա իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին»,– գրել է Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին: Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից հայտնել էին.
"Հունիսի 7-ին, Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ տիար Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։
Զրույցի ընթացքում նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը":
Երևանում կայացավ «Սամբոյի Աշխարհի գավաթ» միջազգային մրցաշարը, որտեղ 18 երկրներից մասնակցում էին 251 մարզիկ՝ 28 քաշային կարգում։
08.06.2025ՀՀԿ հայտարարությունը:
07.06.2025