
Փաշինյանն ու Մատվիենկոն քննարկել են ՀՀ և ՌԴ հարաբերությունների ընթացիկ վիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը hյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ վարչապետ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ընթացիկ վիճակին։
Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան–Ռուսաստան օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ ներառյալ միջխորհրդարանական ձևաչափով շփումները, տնտեսական և մշակութային կապերը։


Իմպիչմենտի գործընթացը միս ու արյուն է ստանում. ո՞վ է վարչապետի թեկնածուն
ՀՀԿ հայտարարությունը:
07.06.2025
Շարունակել ջանքերը երկրում ազգային իշխանություն հաստատելու ուղղությամբ. ՀՀԿ
Հայտարարություն:
07.06.2025