
Ինչպես խթանել անկանխիկ գործառնությունները. հարցը քննարկվել է կառավարությունում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն:
06.06.2025Հունիսի 5-7-ը Երևանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրերը, որոնց շրջանակում Հայաստան է ժամանել Վրաստանի պատվիրակությունը՝ Մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ:
ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ այցի շրջանակում նախատեսված է Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի հանդիպումը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ, այցելություններ ՀՀ մշակութային տարբեր հաստատություններ։
Մշակույթի օրերի շրջանակում նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք կնպաստեն Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամության խորացմանն ու մշակութային համագործակցության զարգացմանը։
Վրաստանի մշակույթի օրերի շրջանակում հունիսի 6-ին՝ ժամը 14:00-ից, Մաշտոցի պողոտայում՝ Դիանա Աբգարի պուրակում, կմեկնարկի վրացական գինու, մշակույթի և ընտանիքի օրվան նվիրված տոնական միջոցառում։ Ներկաները հնարավորություն կունենան ծանոթանալու վրացական ավանդական խոհանոցին, գինեգործության արվեստին, ինչպես նաև վայելելու «Ռանինա» քառյակի և «Գուֆի լենդ» խմբի բացօթյա ելույթները: Մուտքն ազատ է:
Հունիսի 7-ին՝ ժամը 20:00-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի «Էրիսիոնի» ֆոլկ-անսամբլի համերգը, որի ընթացքում կներկայացվեն վրացական ավանդական պարերը, երաժշտությունը և մշակույթը:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն:
06.06.2025Կայացել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը
06.06.2025Վահագն Խաչատուրյանն ընդունել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին
06.06.2025