
Գարի Քյոսայանը վերադառնում է «Ջազի Սիմֆոնիա» խորագրով համերգով
Համերգը կկայանա հունիսի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
05.06.2025ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը հունիսի 3-ին հանդիպել են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) ԱԳ նախարարությունների քաղաքական տնօրենների ու Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ:
Ողջունելով Հայաստան ժամանած հյուրերին՝ Սարգիս Խանդանյանն արժևորել է նորդիկ-բալթիկ երկրների հետ համագործակցությունը: Նա ընդգծել է տարբեր ոլորտներում առկա ներուժի օգտագործման անհրաժեշտությունը, կարևորել այս տարվա սկզբին այդ երկրների խորհրդարանների ղեկավարների այցը Հայաստան: Հանձնաժողովի նախագահը հյուրերի խնդրանքով անդրադարձել է ՀՀ-Եվրամիություն խորացող հարաբերություններին:
Դիվանագիտական գերատեսչությունների ներկայացուցիչները խոսել են Հայաստանի հետ փոխգործակցության կարևորությունից, ողջունել ՀՀ-ի եվրոպական ձգտումներն ու առկա գործակցության ընդլայնումը:
Ազգային ժողովի պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման շուրջ ընթացող բանակցությունների արդյունքները՝ նշելով, որ հայկական կողմը պատրաստ է ստորագրել այն:
Նորդիկ-բալթիկ երկրների ներկայացուցիչները նշել են, որ հետաքրքրված են տարածաշրջանում եւ, մասնավորապես, Հայաստանում տեղի ունեցող զարգացումներով ու կարևորում են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը:
Հյուրերը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու պատրաստակամություն են հայտնել:
Համերգը կկայանա հունիսի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
05.06.2025Ես կարծում եմ, որ մենք իսկապես հնարավորություն ունենք մոտ ապագայում խաղաղության հասնելու՝ ինստիտուցիոնալ խաղաղության, համաձայնագիր ստորագրելու և բոլոր հիմնական հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի գալու։
05.06.2025Նախարարը նաև ընդգծեց՝ թմրամիջոց օգտագործողին պետք է դիտարկել որպես անհատ, ոչ թե որպես վիճակագրական տվյալ։
05.06.2025