
Գարի Քյոսայանը վերադառնում է «Ջազի Սիմֆոնիա» խորագրով համերգով
Համերգը կկայանա հունիսի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
05.06.2025Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Սուզուկի Շունիչի հետ:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է խորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքների ակտիվության կարեւորությունը: Նշվել է, որ առաջիկայում Օսակայում «Էքսպո 2025-ի» շրջանակում Հայաստանի տաղավարում տեղի կունենա ազգային օրվան նվիրված միջոցառում: Հակոբ Արշակյանը է հույս է հայտնել, որ Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահը կմասնակցի այդ միջոցառմանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը հայտնել է, որ նախատեսվում է Հայաստանի պատվիրակության այց Ճապոնիա, որի ընթացքում բարեկամական խմբերի ղեկավարները հանդիպման հնարավորություն կունենան: Տեղի է ունեցել նաեւ քննարկում Ճապոնիայի խորհրդարանականների՝ Հայաստան այցի հնարավորության վերաբերյալ:
Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Սուզուկի Շունիչը կարեւորել է Հայաստանի հետ համագործակցության ընթացիկ մակարդակը, ընդգծել Թումո կենտրոնի բացման նշանակությունը: Նա խաղաղության օրակարգի հարցում աջակցության պատրաստակամություն է հայտնել:
Համերգը կկայանա հունիսի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
05.06.2025Ես կարծում եմ, որ մենք իսկապես հնարավորություն ունենք մոտ ապագայում խաղաղության հասնելու՝ ինստիտուցիոնալ խաղաղության, համաձայնագիր ստորագրելու և բոլոր հիմնական հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի գալու։
05.06.2025Նախարարը նաև ընդգծեց՝ թմրամիջոց օգտագործողին պետք է դիտարկել որպես անհատ, ոչ թե որպես վիճակագրական տվյալ։
05.06.2025