6.06.2025

Միրզոյանը շնորհավորել է ՄԱԿ-ի ԶՀԿ նորընտիր գլխավոր քարտուղարին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Արաբական Միացյալ էմիրությունների կողմից առաջադրված Շեյխա Նասեր Ալ Նովայսին՝ ՄԱԿ-ի զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու առթիվ։ 


Միրզոյանն  X-ի իր միկրոբլոգում գրել է․ «Ջերմորեն շնորհավորում եմ Արաբական Միացյալ Էմիրությունների թեկնածու Շեյխա Ալ Նովայսին ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում հաջող առաջադրման առթիվ։ Ակնկալում եմ սերտ համագործակցություն՝ Հայաստանի և Արաբական Միացյալ էմիրությունների ժողովուրդների միջև կապերն ամրապնդելու, ինչպես նաև ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության շրջանակներում փոխգործակցության համար»։  

Թեմայի այլ նորություններ