
Ասպիրանտուրայի համար 2025/2026 ուսումնական տարում նախատեսվում է 180 անվճար տեղ
Ըստ որոշման՝ պետությունը կֆինանսավորի 180 տեղ՝ ամբողջությամբ փոխհատուցելով ուսման վարձը։ Դրանցից 144-ը նախատեսված են առկա, իսկ 36-ը՝ հեռակա ուսուցման համար։
29.05.2025ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 27-ին հանդիպել է Չեխիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պավել Ֆիշերի հետ:
Ողջունելով «Երեւանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում Երեւան ժամանած հյուրին՝ Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել վերջին տարիներին Հայաստան-Չեխիա խորհրդարանական համագործակցությունը: Այս համատեքստում ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահն ընդգծել է բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը:
Սարգիս Խանդանյանի խոսքով, այդուամենայնիվ, մի շարք ոլորտներում առկա է փոխգործակցության ընդլայնման ներուժ:
Կողմերն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն խորացող գործակցության շրջանակում երկկողմ համագործակցության կարեւորությանը: Սարգիս Խանդանյանն արժեւորել է Չեխիայի աջակցությունը ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հարցում:
Քննարկվել են տարածաշրջանային հարցեր: Զրուցակիցները կարեւորել են Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության ու կայունության հաստատումը:
Ըստ որոշման՝ պետությունը կֆինանսավորի 180 տեղ՝ ամբողջությամբ փոխհատուցելով ուսման վարձը։ Դրանցից 144-ը նախատեսված են առկա, իսկ 36-ը՝ հեռակա ուսուցման համար։
29.05.2025Նրա խոսքով՝ պետք չէ սրբացնել այն, ինչը մի ժամանակ եղել է անհրաժեշտություն։
29.05.2025Այս պայմաններում նման միջոցառումները պետք է գնահատել որպես տնտեսական ակտիվության խթան։
29.05.2025