23.05.2025

Երևանում առաջիկա օրերի եղանակը

Երևանում մայիսի 22-ին, 23-ին, 25-26-ին եղանակը կլինի չոր։ Մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ, իսկ 27-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, որի ընթացքում քամին կուժգնանա 13-15 մ/վ արագությամբ։


Մարզերում մայիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը և 26-ին կգրանցվի չոր եղանակ։


Մայիսի 23-ի ուշ երեկոյան ժամերին, 24-ին ժամանակ առ ժամանակ, 25-ին և 27-ին կեսօրից հետո առանձին տարածքներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։


Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ նրա ուժգնացումը կլինի 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը էականորեն չի փոխվի։

Թեմայի այլ նորություններ