
Իտալական երաժշտության անմոռանալի երեկո Արամ Խաչատրյան համերգասրահում
Իտալական կինոն՝ երաժշտության լեզվով. Հայաստանի պետական կամերային նվագախումբը ներկայացնում է իտալական երաժշտության երեկո
21.05.2025Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը:
Պետություն-մասնավոր համագործակցությամբ արդեն իսկ «Ռենշին» ընկերության հետ ստորագրվել է Համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրի իրականացման պայմանագիրը: «Քոլլիերս» ընկերության հետ կնքված պայմանագրով վերջինս ստանձնելու է Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման գործընթացի ամբողջական կազմակերպումը և կառավարումը։
Պատասխանատուները վերահաստատել են, որ ծրագրի նպատակն է Երևանի կենտրոնում ստեղծել միջազգային բարձր դասի բիզնես կենտրոն, որը ներառելու է ժամանակակից գրասենյակային տարածքներ, ստարտափ բիզնես կենտրոններ, առևտրի կետեր, հյուրանոց, կոնֆերանսների սրահներ և ցուցասրահներ: Նշվել է, որ ծրագրի իրականացումը լրացուցիչ խթան կհանդիսանա տնտեսության զարգացման համար։
Քննարկում է ծավալվել ծրագրի իրականացման տարբեր բաղադրիչների շուրջ, հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները:
Վարչապետը կարևորել է ծրագրի իրականացումը և հանձնարարել աշխատանքային հանդիպումների միջոցով մանրամասն քննարկել բոլոր հնարավոր հարցերն ու լուծումները:
Իտալական կինոն՝ երաժշտության լեզվով. Հայաստանի պետական կամերային նվագախումբը ներկայացնում է իտալական երաժշտության երեկո
21.05.2025Վարչապետն ընդունել է ՌԴ ԱԳ նախարարին
21.05.2025Հանրապետության նախագահն ընդունել է ՌԴ Արտգործնախարարին
21.05.2025